HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գորիս-Կապան միջպետական ճանապարհը դեռեւս փակ է

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը «Հետք-ի հետ զրույցում հայտնեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«Երեկ, մոտավորապես ժամը 20։00-ից ճանապարհը փակ է։ Ադրբեջանցիները դեռ ոչինչ չեն պահանջում։ Այսօր նախատեսված բանակցությունները դեռ չեն սկսվել։ Բանակցություններին ներկա են լինելու հայ սահմանապահ զորքերը եւ ռուսական կողմը»,- ասաց նա։

Գևորգ Փարսյանի խոսքով՝ ճանապարհին մնացած քաղաքացիներին դուրս են բերել մոտ 23։00-ին։ Տուժածներ չկան։

Քաղաքապետը նշեց, որ ադրբեջանցիներն ասել են, թե ճանապարհը փակել են այն պաճառով՝ իբր, երեկ հայ զինծառայողները հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա։ Փարսյանի խոսքով՝ դա անհեթեթություն է։

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը հերքել էր ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպը։ 

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- նշել էր նախարարությունը։

Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter