HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը ևս իր խաղաղապահներին դուրս է բերել Աֆղանստանից

Ադրբեջանական խաղաղապահ ողջ անձնակազմը դուրս է բերվել Աֆղանստանից։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 26-ին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանցի 120 խաղաղապահներ, որոնք իրենց ծառայողական պարտականություններն էին իրականացնում Քաբուլի միջազգային օդանավակայանում, օգոստոսի 26-ին ժամը 01:00-ին ամբողջ կազմով դուրս են բերվել Աֆղանստանից»,- նշվում է տարածածված հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս ադրբեջանցի խաղաղապահները, նրանց զինամթերքը և ռազմական գույքն օդային ճանապարհով ուղարկվել է Անկարա և առաջիկա օրերին նախատեսվում է անձնակազմի վերադարձը Ադրբեջան։ 

Ադրբեջանցի խաղաղապահները Աֆղանստանում էին գտնվում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։

Հիշեցնենք, որ Հայաստանն իր խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանից դուրս էր բերել դեռ այս տարվա մարտի 4-ին։ Հայկական զորախումբն Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելությունն իրականացնում էր 2010 թվականի փետրվարից: Խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր, ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել Ղունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Բացի դրանից, հայ խաղաղապահները իրենց առաքելությունն իրականացրել են նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Ղունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter