HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Առանձնապես էնպիսի բան չեմ արել, որի համար պիտի ամաչեմ հիմա». ԱԺ ծեծկռտուքին մասնակցած ՔՊ պատգամավոր Սերգեյ Մովսիսյան

Խորհրդարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքին, ըստ մամուլի հրապարակումների, ի թիվս այլոց, մասնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը: 

Այսօր տեսնելով նրան խորհրդարանի միջանցքում՝ մեկնաբանություն խնդրեցինք երեկվա միջադեպին իր մասնակցության առնչությամբ։ «Առանձնապես էնպիսի բան չեմ արել, որի համար պիտի ամաչեմ հիմա»,- ասաց նա, երբ հարցրինք, թե արդյոք պատգամավորին հարիր պահվածք է դրսևորել։ 

Հիշեցնենք, որ միջադեպը ծագել էր զինծառայությունից կաշառքով ազատվելու մասին ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի ելույթից, որում նա դավաճան էր անվանել պաշտպանության այն նախարարներին, որոնց պաշտոնավարման օրոք նման երեւույթներ են եղել։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանին ազատվել է զինծառայությունից առողջական հիմքով։ Նրան հարցրինք՝ արդյոք առողջական խնդիրները թույլ են տալիս ծեծկռտուքի մասնակցել։ Ի պատասխան՝ Մովսիսյանը կոչ արեց դիմել զինկոմիսարիատ կամ ՊՆ զինծառայությունից իր ազատման մասին տեղեկություններ ստանալու: Երբ ասացինք, որ առանց իր լիազորության նախարարությունը չի տրամադրի անձնական գործը, պատգամավորը խոստացավ մտածել այդ մասին:

Պատգամավորը հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել` ասելով, որ պայմանավորված է և չի կարող հյուրերին երկար սպասեցնել: Նա պատրաստակամություն հայտնեց մեկ այլ օր մանրամասն անդրադառնալ թե' զինծառայությունից իր ազատմանը, և թե' խորհրդարանական ծեծկռտուքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter