
Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9069 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Ունենք 329 առողջացած, 11 մահվան դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել