
Կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք է հաստատվել, մահացել է 14 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք, ընդհանուր՝ 242 135, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում։ Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել