HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը չի նախատեսում զորքեր մտցնել Աֆղանստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վարում է պաշտպանական քաղաքականություն և չի նախատեսում զորքեր մտցնել Աֆղանստան։ Այդ մասին Мир 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Դա բացարձակ անհիմն մտավախություն է։ ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է։ Այն կարող է կիրառել կոլեկտիվ պաշտպանական ուժեր միայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտիներում»,- նշել է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կազմակերպությունը պատրաստվում է զորքեր մտցնել Աֆղանստան։

«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի տարածքի մեծ մասն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը հանել Աֆղանստանի տարածքից։ Օգոստոսի 15-ին թալիբները իրենց վերահսկողության տակ էին առել նաև մայրաքաղաք Քաբուլը։ Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը և գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Воскресенский

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter