
«Քաղաքական որոշում է կայացվել»․ Վահագն Խաչատուրյանը՝ իշխանության՝ Արցախ չգնալու մասին
Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն այսօր՝ Արցախի անկախության 30-րդ տարեդարձին, Արցախում չէ, նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել։
«Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։
Անդրադառնալով Աբու Դաբիում տեղի ունեցող «IDEX-2021» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ցուցանմուշների բացակայությանը և հայկական տաղավարի դատարկ մնալուն՝ նախարարը նշել է, որ քննությունը շարունակվում է․
«Մասնագիտական առումով՝ բոլոր համաձայնությունները եղել են, այն ընկերությունը, որը պետք է էդ աշխատանքը կատարեր, պիտի ստենդները տեղափոխեր, ուղղակի էդ պարտավորությունները չի կատարել։ Մեր ապրանքները, որոնք պետք է ցուցադրվեին, դեռ չենք հաջողացրել վերադարձնել Հայաստան»,- ասել է նախարարը։
Մեկնաբանել