HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը ձերբակալվել է «Հյուսիս-հարավ»-ի գործով անցնող մեկ այլ մակեդոնացու Հայաստանից դուրս բերելու համար

Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: Այդ մասին հայտնում է մակեդոնական Alsat-M հեռուստաընկերությունը։

Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մտնելու համար, փորձում էր հատել «Պրշևո» սահմանային անցակետը։ Սակայն միայն սեպտեմբերի 3-ին է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել այդ լուրը։ 

Հեռուստաընկերության տվյալներով՝ Սերբիայի պատկան մարմինները գործել են հայկական կողմի դիմումի հիման վրա։ Ընդ որում, Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայումս իր պատիժն է կրում՝ ծառայողական լիազորությունների չարաշահման համար։ 

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին Հայաստանից դուրս է բերել Հյուսիսային Մակեդոնիայի մեկ այլ քաղաքացու, որն անցնում է  «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործով։

Գոռ Աբրահամյանը նշում է, որ Սերբիան տեղեկացրել է Գլխավոր դատախազությանը նրա ձերբակալման վերաբերյալ։ «Ներկայումս նախապատրաստվում է նրան ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սերբիայի պատկան մարմիններին ներկայացնելու նպատակով»,- հավելեց գլխավոր դատախազի խորհրդականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter