HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում բախվել են միկրոավտոբուսը և գնացքը. կա 6 զոհ

Վեց մարդ զոհվել, ևս յոթը վիրավորվել է Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգաս քաղաքում միկրոավտոբուսի և գնացքի բախման հետևանքով։ Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ 

Վերջինիս տվյալներով՝ ծառայողական միկրոավտոբուսը երկաթուղային գծանց է դուրս եկել բեռնատար գնացքի անցնելուց մի քանի վայրկյան առաջ։ Վարորդը չի կարողացել ոչինչ ձեռնարկել։ Նշվում է, որ միկրոավտոբուսում եղել են բանվորներ։ 

Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թուրքիայի Սիդե քաղաքում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել էր, որի արդյունքում զոհվել էր 4 մարդ։ Ավտոբուսը ռուս զբոսաշրջիկներին Քոնաքլը գյուղից տեղափոխում էր Անթալիայի օդանավակայան, որոնք ZF6394 թռիչքով պետք է մեկնեին Սամարա։ Ընդհանուր առմամբ ավտոբուս եղել էր 22 ռուսաստանցի, որոնցից 9-ը՝ երեխաներ։

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter