HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայում հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 6-ին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ տրանսպոտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter