HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային իրավունքներ. հետաքննություն՝ ընթերցողի աջակցությամբ

Ամիսներ առաջ, երբ գրեցինք մատուցողների իրավունքների մասին, բազմաթիվ նամակներ ու զանգեր ստացանք տարբեր ոլորտներում աշխատող անձանցից, որոնք պատմում էին իրենց ոտնահարված իրավունքների և աշխատանքային վատ պայմանների մասին։

Նման արձագանք ստանալով՝ «Հետքը» որոշեց հետաքննություններ անել աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ։ Մեր նպատակն է պարզել, թե ինչպես են ամեն օր հազարավոր անձանց աշխատանքային իրավունքները խախտվում խոշոր, միջին և մանր ընկերություններում։

Սակայն այդ հետաքննությունն իրականացնելու համար ունենք ընթերցողների աջակցության կարիքը։ Մեզ անհրաժեշտ է 1000 ԱՄՆ դոլար՝ հետաքննությունն իրականացնող լրագրողների հոնորարները վճարելու համար։ Եթե կարողանանք նշված գումարն առաջիկա 3 շաբաթվա ընթացքում հավաքել, կսկսենք հետաքննությունը։

Հետաքննության շահերից ելնելով՝ ուսումնասիրության ոլորտները դեռ չենք մանրամասնում։ Հույս ունենք, որ այդ հետաքննության միջոցով կնպաստենք Հայաստանում աշխատանքային պայմանների բարելավմանը։

Դուք կարող եք աջակցել մեզ երկու եղանակով.

1) նվիրաբերելով գումար`

Հետաքննող լրագրողներ ՀԿ, Ամերիաբանկ

1570002799170100 (ՀՀ դրամ, AMD)

1570002799170146 (Եվրո, EUR)

1570002799170101 (ԱՄՆ դոլար, USD)

5526 5501 0006 8400 (քարտ, Arca)

2) մեզ վստահելով ձեր աշխատանքային խախտված իրավունքի պատմությունը՝ գրելով «Հետք»-ի և Հետք Մեդիա Գործարանի ֆեյսբուք էջերին։ 

***

Ընթերցողի աջակցությամբ հետաքննություններ իրականացրել են տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցներ։ Դա լսարանի մասնակցության ու ներգրավվածությանն լավագույն միջոցն է։ Իսկ առհասարակ, ընթերցողի ֆինանսավորած մեդիա մոդելներն աշխարհում ամենաանկախն են, կայունը և որակյալը։ 

«Հետքն» արդեն 20 տարի է, ինչ գրում է սոցիալական, բնապահպանական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում առկա ապօրինությունների և կոռուպցիոն երեւույթների մասին։ Մեր հրապարակումների հիման վրա պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, կատարվել են օրենսդրական և քաղաքական փոփոխություններ։ Մենք հավատում ենք, որ հետաքննական լրագրությունը կարևոր դեր ունի իրավահավասար հանրության և ուժեղ պետության կայացման գործում։

Նվիրաբերեք գումար մեր հետաքննությանը, միասին բարելավենք աշխատանքային պայմանները Հայաստանում։ 

1570002799170100 (ՀՀ դրամ, AMD)

1570002799170146 (Եվրո, EUR)

1570002799170101 (ԱՄՆ դոլար, USD)

5526 5501 0006 8400 (քարտ, Arca)

 

Լուսանկարի հեղինակ՝ Մարինե Հովակիմյան

Մեկնաբանություններ (2)

Hetq
Armenia is not a member of the IBAN standard, so Armenian banks do not use IBAN.
john
you must publish the IBAN (international bank account number ) to get some money : and promise to use it in a responsible way

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter