
Բաքվից Հայաստան է վերադարձել 2 գերի
Բաքվից Հայաստան է վերադարձել 2 գերի, փոխարենը, ըստ Սպուտնիկ Արմենիայի, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին։ Հայաստան վերադարձած գերիներն են Արթուր Նալբանդյանը և Արամայիս Տոռոզյանը։ Նրանց Բաքվից Երևան է ուղեկցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Էրեբունի օդակայանում։ Վերադարձած գերիներն այն զինծառայողներն են, որոնք այս տարվա հուլիսի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մառախուղի պատճառով մոլորվել էին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում։ Հուլիսի 14-ին ՊՆ-ն հաստատել էր լուրը՝ նշելով, որ մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքները, որոնք դեռ արդյունք չէին տվել։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել