HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբներն Աֆղանստանում արգելել են չթույլատրված բողոքի ցույցերի անցկացումը

«Թալիբան» արմատական խմբավորումը, որն Աֆղանստանում եկել է իշխանության, արգելել է չթույլատրված փողոցային բողոքի ցույցերի անցկացումը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով թալիբների կառավարության կազմում գործող ներքին գործերի նախարարության հայտարարությանը։ Նշվում է, որ օրինախախտները և բողոքի ցույցերի կազմակերպիչները կպատժվեն։ 

Այսուհետ, բողոքի ցույցերը կազմակերպիչները պետք է նախապես, ոչ ուշ, քան 24 ժամ առաջ, արդարադատության նախարարությանը հայտնեն բողոքի ցույցի անցկացման պատճառները, դրա տեղը և ժամանակը, ինչպես նաև կարգախոսները, որոնք ենթադրվում է կիրառել։ Իր հերթին այդ կառույցը պետք է տա իր համաձայնությունը՝ բողոքի ցույցի կազմակերպման առնչությամբ։

Ըստ թալիբների՝ սահմանափակումների պատճառ են դարձել հասարակական կարգի խախտումները, որոնք առաջացել են վերջին օրերին թալիբների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Քաբուլում և Ղերաթում թալիբները դեպի օդ կրակ արձակելով ցրել էին ցուցարարներին։ Աֆղանական լրատվամիջոցները նաև հայտնել էին զոհերի մասին։ 

Աֆղանստանում ցուցարարների մեջ քիչ չեն կանայք, որոնք դժգոհում են թալիբների կողմից մտցված սահմանափակումներից։ Մասնավորապես, սեպտեմբերի 8-ին «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Ահմադուլա Վասիքը, ավստրալական SBS News-ին հայտարարել էր, որ թալիբները արգելել են կանանց սպորտով զբաղվել։ Վերջինիս խոսքերով՝ սպորտային խաղերի ժամանակ կա վտանգ, որ կերևան կանանց դեմքն ու մարմնի այլ մասեր, որն այդ պահին հնարավոր չէ ծածկել։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter