
Հաստատվել է կորոնավիրուսի 731 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք:
Կա 635 առողջացած, 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել