HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով սեպտեմբերի 11-ին  գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Կամո Վարդանյանը մինչ այդ եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետը:

Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈԻՆԸ

1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում:

1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:

2007-2012 թթ. եղել է  ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար:

2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: 2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Մասնակցել է  1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter