HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախի հարցով հանձնաժողովի որոշման նախագիծն օրակարգ չներառվեց

Խորհրդարանական երկրորդ խմբակցությունը` «Հայաստանն» առաջարկում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվանումը փոխել` ավելացնելով նաև Արցախի անունը, սակայն այս հարցն օրակարգ ներառելու որոշումը խորհրդարանը մերժեց:

Նախագիծը չէր ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ուստի, լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար անհրաժեշտ էին պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ ձայները: Մինչ քվարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց` չեն մասնակցի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջին նստաշրջանում առաջարկում էին Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել, սակայն այն ժամանակ ևս իշխող ուժը ձեռնպահ դիրքորոշում որդեգրեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter