HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունը պահանջում է Արցախի հարցով մշտական հանձնաժողով ձևավորել

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է ընդդիմության ներկայացրած Արցախի հարցով մշտական հանձնաժողով ձևավորելու հարցը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ելույթում կարևորեց նման հանձնաժողովի ստեղծումը` պնդելով, որ այն հստակ քաղաքական ուղերձ է թե՛ արցախահայությանը, թե՛ Ադրբեջանին ու Թուրքիային և թե՛ միջազգային հանրությանը: Ըստ նրա` այդ կերպ աշխարհը կտեսնի, որ Հայաստանը չի հրաժարվել Արցախից և ձեռքերը չի լվացել վերջինից:

Վանեցյանը հիշեցրեց, որ ժամանակին Գերագույն խորհրդի կազմում գործում էր Արցախի հարցով ժամանակավոր հանձնաժողով, այժմ էլ նման հանձնաժողովի կարիք կա:

«Եթե հանձնաժողով ձևավորելու առաջարկը մերժվի, կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը փորձում է լվանալ ձեռքերն Արցախից»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ելույթում պնդեց` իշխանությանը Արցախ չեն վստահում:

«Կարծում եմ, որ պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով, և այն պետք է ղեկավարի ընդդիմությունը, հանձնաժոովը պետք է դառնա համազգային ուղեղային կենտրոն` Արցախի հարցով մշակվող հանրային և պետական քաղաքկանության համար»,- ասաց Ղազինյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` նման հանձնաժողովի ստեղծումը մեսիջ է ամբողջ աշխարհին, որ «Հայաստանը տեր է կանգնում իր պատմական առաքելությանը»:

«Էստեղ հնչեցին թվեր` այսքան ներդրում պետք է անենք, շենքեր սարքենք, դրա կարիքը չկա, ժողովուրդ, ձեր ղեկավարին ասեք` թող մեկ անգամ գնա Արցախ, իր հռչակած Հայաստանը թող գնա մեքենայով: Վերջին անգամ, իմ տեղեկություններով, ութ-ինը ամիս առաջ է եղել, թող գնա` հայտարարի Արցախը Հայաստան է և վերջ»,- ասաց նա:

Պատգամավորն իր ելույթում խոսեց նաև սահմանային իրավիճակից` ասելով, որ մինչ քննարկում են հանձնաժողովի ձևավորման հարցը, Երասխում երկու ժամ է թնամին կրակում է, այն էլ` խոշոր տրամաչափի զենքերով:

«Եվ որևէ արձագանք չունենք, լրջացեք, մենք էն վիճակում չենք, որ ձեզ Արցախ վստահենք, վստահեցինք ու տեսանք՝ ինչ եղավ»,- ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, թե որքան էլ Արցախի վերաբերյալ իշխանություները ճառի, միևնույն է, ունենք լքված Արցախ: Մանուկյանն անդրադարձավ Տավուշում ռուս սահմանապահների ուղեկալի տեղադրման հարցին` ասելով, որ պաշտոնապես դիմել են ՊՆ պարզաբանում ստանալու համար:

Նա ընթերցեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի ճեպազրույցից մի հատված, որտեղ նա ասել է, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են Հայաստանի տիրապետության տակ, և չի բացառում որ դրանք փոխանակվեն: Նա հարց հնչեցրեց, թե արդյոք թուրքին հող տալու մասին պատրաստակամության հայտարարությունը դավաճանություն է, թե ոչ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ հավանաբար Ղալումյանը պատմում է այն, ինչ կուլիսներում իշխանությունը քննարկում է, սակայն չի բարձրաձայնում:

Մեկնաբանություններ (1)

Karin Gadarian
It is your fault, if you do not want to understand that Artsakh is a de facto republik and not really or not yet Armenia. If you say Artsakh is Armenia which is not really right, you will have always some bombing and big problems. If you say Artsakh is Aserbaidschan, which on the paper it is nothing else internationally written, you will have peace and you can go ahaed with the negotiations, otherwise you will never have negotiations. Here is the point to struggle or not.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter