
Գյումրու ավագանու ընտրությունների թեկնածուները
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի, Շիրակի և Տավուշի՝ ընդհանուր առմամբ 6 համայնքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Համայնքներից մեկը Գյումրին է։
- Կարդա նաև՝ Համայնքների խոշորացում և ՏԻՄ ընտրություններ
Երեկ ավարտվեց Գյումրու ավագանու ընտրությունում թեկնածուներ առաջադրելու գործընթացը։ Ընտրություններին կպայքարի 10 քաղաքական ուժ։
Այս ուժերի գրանցումը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը պետք է ավարտի մինչև սեպտեմբերի 17-ը։
Հիշեցնենք, որ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական կարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ նշանակելու է համայնքի ղեկավարին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել