HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գ. Ջհանգիրյանը Մանվել Գրիգորյանի մասին. «Կարծում եմ`այո, էն ժամանակ մի քիչ ծուռ է գնացել պրոցեսն իր հանդեպ»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումն ի սկզբանե «ծուռ է գնացել»:

Այս մասին խորհրդարանում ասաց Ջհանգիրյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել էր Ջհանգիրյանի երբեմնի խոսքերը Մանվել Գրիգորյանի քրեական գործի մասին, երբ վերջինս ասել էր, թե «Մանվել Գրիգորյանի փուչիկը հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել»: Խամոյանը հետաքրքրվեց, թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ինչ դիրքորոշում ունի Մնացական Մարտիրոսյանի նման դատավորների վարքագծի մասին և արդյոք դեռ նույն տեսակետին է Մանվել Գրիգորյանի գործի մասին, ինչպես նախկինում:

«Մանվել Գրիգորյանի անձի հետ կապված մնում եմ նույն կարծիքին` անուրանալի ներդրում է ունեցել մեր առաջին ազատամարտի ժամանակ, կարող եմ դետալներ ասել, թե ինչ շրջաններ, ինչ բնակավայրեր է ազատագրել, բայց հիմա թեման էդ չէ: Կարծում եմ` այո, էն ժամանակ մի քիչ ծուռ է գնացել պրոցեսը իր հանդեպ»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդգծեց` չեն կարող կարգապահական վարույթ հարուցել որևէ դատավորի նկատմամբ, քանի դեռ վարույթ հարուցող երկու մարմինը համապատասխան վարույթով չի դիմել:

«Մենք էդ դատավորների վերադասը չենք»,- ասաց նա:

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 2018թ.-ի իշխանափոխությունից հետո մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: Գրիգորյանին խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել էր, ապա վերջինս կալանավորվել էր, մահացել է 2020թ.-ի նոյեմբերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter