
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեղ դիտարկումը։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ին ՔՏՀԱ տեսչական մարմինն ուսումնասիրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում ՏՄ տրանսպորտային անվտանգութան մասնագետները բացահայտել են իրավախտման 7 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել է համապատասխան վարչական արձանագրություններ։
Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված Տեսչական մարմինների և ոստիկանության խստացված վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։
Մեկնաբանել