
Գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք. մահացել է 22 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 756 -ով՝ ընդհանուր կազմելով 250 559: Նախօրեին կատարվել է 5622 թեստավորում (ընդհանուր՝ 1 627 538): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 22 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5056 է:
Առողջացել է ևս 389 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 233 910-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել