HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։

Ըստ հաղորդագրության՝ դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը և իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ «Հայաստան» դաշինքի առաքելությունը։

Մեկնաբանություններ (1)

Gustavo
The prior Regime is more dangerous for the Armenians. 30yrs of Incompetence and corruption.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter