HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյան․ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020թ․ սեպտեմբերի 25-ը պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական»

Խորհրդարանում շարունակվում է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց վերջինիս այդպես էլ չհրապարակված հարցազրույցից հատվածներ, երբ պնդում էր, թե այնպիսի կոնֆիդենցիալ տեեկությունների է տիրապետում, որոնք կարող են Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնել:

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել, որի միայն անոնսն էր հրապարակվել, սակայն հարցազրույցի ամբողջական տարբերակն այդպես էլ չհրապարակվեց։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու Փաշինյանն այժմ չի հրապարակում այդ տեղեկությունները և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնում:

Փաշինյանն արձագանքեց` հարցազրույցը չի հեռարձակվել, քանի որ կիրակի օրը պատերազմ է սկսվել, սակայն նա վստահեցրեց, որ այն պահպանվում է, և պնդեց` դեմ չի լինի, եթե այն դառնա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի քննարկման առարկա: Փաշինյանը նշեց` դեմ չէ, որ դիտեն թե՛ մոնտաժված, թե՛ եթերային տարբերակները:

Նա նաև նշեց, թե Հայաստանի համապատասխան ծառայությունների համար Ադրբեջանի պատերազմի սադրանքը կանխատեսելի չի եղել:

«ՀՀ համապատասխան ինստիտուտներն ինձ տված զեկույցներում, մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը՝ ներառյալ պատերազմի վերսկսումը, համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են նման գնահատականներ տալ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` այս ժամանակաշրջանում Հայաստանի առաջ եղած խնդիրները լուծելու համար պետք են բացառիկ ամուր նյարդեր, սառնասրտություն և հավասարակշռություն, և ՀՀ կառավարությունն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ:

«Հետին թվով հարցազրույցներ հրապարակելը չեմ կարծում, թե գործին որևէ օգուտ կտա, բայց ընդունում եմ, որ կարող են լինել հարցեր, որոնց պատասխանը ՀՀ քաղաքացիները, ԱԺ-ն պետք է ստանան»,- ասաց նա` հույս հայտնելով, թե քննիչ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter