
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նա ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ 2021 թվականանին հուլիսի 1-ին ձևավորվել էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը: Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար հայտարարված մրցույթը, որտեղ առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:
«Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը մեր կառավարության առաջնահերթություններից է: Հիմա ստեղծում ենք մեկ միասնական մարմին: Վստահ եմ, որ ստեղծվող մարմինը կատարող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»,- իր խոսքում նշեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահն էլ նշեց, որ կառույցն, ըստ էության, լինելու է հատուկ մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ:
Ըստ Խաչատրյանի՝ կառույցը սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս 6 օրից: Այդ ընթացքում կնշանակվի 20 քննիչ, իսկ ամբողջ ծավալով ստորաբաժանումներ կսկսեն գործել հաջորդ տարվա սկզբից: Կառույցի համար հաջորդ տարի կստեղծվեն տարածքային մարմիններ:
Սասուն Խաչատրյանի կենսագրությունը
Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան քաղաքում:
1993 թվականին ընդունվել և 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1998-2000թթ. ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում:
2000 թվականի մայիսից աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ;
2000-2003թթ. |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ |
2003-2008թթ. |
Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ |
2008-2013թթ. |
Երևան քաղաքի դատախազի տեղակալ |
2013-2014թթ. |
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ |
2014-2016թթ. |
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ |
2016-2017թթ. |
«Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն |
2017-2018թթ. |
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ |
2018 թվականի հունիսի 11-ից
|
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ |
Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել