
Կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք է հաստատվել, մահացել է 26 մարդ
Սեպտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք, ընդհանուր՝ 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: Երեկ կատարվել է 5413 թեստավորում:
ԱՆ-ն տեղեկացնում է, որ 614 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 26 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել