HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արցախում սպառվել են կենսաչափական անձնագրերը, ՆԳՆ-ից հայտնում են՝ սպասում են նոր խմբաքանակի ներկրմանը

Արցախում սպառվել են կենսաչափական անձնագրերը։ Արցախի քաղաքացիները չեն կարողանում նոր անձնագրեր ստանալ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ սպասում են նոր խմբաքանակի ներկրմանը։

«Անձնագրերը սպառվել են, պատվիրել ենք, պետք է նորը բերեն, քանի որ Հայաստանում էլ դրանք չեն արտադրվում, գործընթացը մի փոքր դանդաղում է, փոքր խմբաքանակ ուղարկել են, որպեսզի կարողանանք հարցը ժամանակավոր լուծել, մինչև ընդհանուր կուղարկեն»,- այս մասին մեզ հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ անձնագրերի և վիզաների վարչությունից հայտնել են, որ այն քաղաքացիներին, որոնց անձնագրերի վավերականության ժամկետը սպառված է, կտրամադրեն ժամանակավոր փաստաթուղթ, իսկ նոր խմբաքանակը չի ուշանա։

«Սա նախադեպ չէ, ուղղակի պատերազմից հետո մարդիկ ավելի զգայուն են դարձել ու այս ամենը այլ բաների հետ են կապում, շրջանառվում են նաև խոսակցություններ, որ էլ չեն ուղարկելու, կամ ադրբեջանական անձնագրեր են բաժանելու, դա իրականությանը չի համապատասխանում, հարցը գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում ու լուծումը չի ուշանա»,- նշեց Հունան Թադևոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter