
Անկախության տոնի առթիվ պարգևատրվելու է ամբողջ պետական ապարատը
Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են ոչ միայն ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը, այլ ամբողջ պետական ապարատը: Այս մասին ԱԺ ճեպազրույցներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«ԱԺ ամբողջ աշխատակազմը և պատգամավորներն անկախության տոնի առթիվ ստացել են պարգևատրում, դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլ ամբողջ պետական ապարատին: Հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք անկախության տոնի առթիվ, որպես պետության կողմից խրախուսում, ստացել են գումար տարբեր չափերի՝ կախված զբաղեցրած պաշտոնից»,- ասաց իշխանական պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հրաժարվելու են այդ գումարից. կամ պետբյուջե են փոխանցելու, կամ սահմանամերձ որևէ համայնքում ծրագիր են իրականացնելու:
Մեկնաբանել