
Սնկի միցելիումը ներառվել է ԵԱՏՄ ենթակարանտինային ապրանքների ցանկում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս որոշում է ընդունել, որով սնկի միցելիումը (միկելում) ներառվել է կարանտինային բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկում։
Այս ցանկը հաստատվել էր դեռևս Մաքսային միության՝ 2010 թվականի հունիսի 18 -ի թիվ 318 որոշմամբ։
Սնկի միցելիում՝ (սնկամարմին, միցելիում, միցել) սնկի վեգետատիվ մարմինն է՝ կազմված է բարակ (1,5—10 սմ), ճյուղավորված թելերից (հիֆեր)։
Կարող է լինել ոչ բջջային և բազմաբջիջ։ Սնկերի վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի մասերի միջոցով։
Ըստ ԵՏՀ-ի՝ կան ապրանքներ, որոնք կարող են պարունակել վտանգավոր համարվող սնկի միցելիում, այդ է պատճառը, որ դրանք ներառվել են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող ապրանքների ցանկում.
«Ընդունված որոշումը կմեծացնի կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ադրյունավետությունը, կնվազեցնի միջազգային առևտրի ընթացքում վտանգավոր տեսակի սնկերի ներկրման և տարածման ռիսկերը, ինչպես նաև՝ կմիասնականացնի սահմանային և Միության մաքսային տարածքում վերահսկողության ընթացակարգերը»,- ասել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման նախարար Վիկտոր Նազարենկոն:
Նշենք, որ 2021թ.ին ԵԱՏՄ տարածք է ներկրվել 40% ավելի սնկի միցելիում, քան 2018թ.ին։
Գլխավոր լուսանկարը՝ markik.ru-ի
Մեկնաբանել