HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Սեպտեմբերի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, երեկ կատարված 4025 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Առողջացել է 490 մարդ, գրանցվել է 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1192 է:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից  236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter