
Հոկտեմբերի 1-ից անհրաժեշտ է ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020թ հոկտեմբերի 27-ի N138 որոշումը, որով նախատեսվում են փոփոխություններ ապրանքների մաքսային հայտարարագրման կարգում։ Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ-ն։
Փոփոխությունից հետո տնտեսվարողները պարզեցված կարգով մաքսային հայտարարգրում իրականացնելիս պետք է ներկայացնեն հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ այն ապրանքների համար, որոնց ներմուծման կամ արտահանման ժամանակ անհրաժեշտ է վճարել հարկ և մաքսատուրք, բացառությամբ այն դեպքերի, երբ Միության անդամ պետության մաքսային մարմինն ունի օրենսդրությամբ սահմանված նման էլեկտրոնային ձևաչափ։
Որոշումը նաև սահմանում է ապրանքների բացթողումից հետո դրանց հայտարարագրի ուղղման և լրացնելու առանձնահատկությունները, եթե տեղեկատվության փոփոխությունը ազդում է վճարման ենթակա տուրքերի և հարկերի չափի վրա, ինչպես նաև՝ սահմանում է այլ դեպքերում փոփոխություններ կատարելու կարգը։
Այս փոփոխությամբ ապահովում է նաև միանման մոտեցում տուրքերի և հարկերի հաշվարկման և վճարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ, ինչպես նաև թափանցիկություն՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակադեմպինգային, փոխհատուցման տուրքերի հաշվառման և բաշխման հարցերում:
Մեկնաբանել