HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական` չորրորդ անգամ տապալեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այս անգամ ևս, ինչպես նախկինում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր առաջադրվել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ հանձնաժողովի օրակարգը չի արտացոլում երկրի առաջ ծառացած իրական մարտահրավերները և առաջարկեց օրակարգում ներառել ևս մեկ հարց` ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հարավարևելյան սահմանին տիրող իրավիճակը: Ղազինյանի վստահեցմամբ` այդ խնդիրը հանրությանը շատ ավելի հուզող է, քան հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց` իմաստ չի տեսնում մասնակցել նիստին այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը ընդդիմության թեկնածուին ընտրելու վերաբերյալ չունի քաղաքական որոշում, և այդ պատճառով չի մասնակցելու այս նիստերին:

 Ինչ վերաբերում է Ղազինյանի առաջարկին, Աբրահամյանն ասաց, որ նախկինում այդ մասին խոսել է որպես առաջնահերթություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմության առաջարկը կարծես թե այն է, որ քննչականի ու դատախազության դեր ստանձնի հանձնաժողովը: Ըստ նրա` եթե պատգամավորները քննիչ հանձնաժողով նկատի ունեն, ապա համապատասխան ընթացակարգով պետք է դիմեին:

Ղազինյանը պնդեց` իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր թենածուին, ապա հավելեց` ավելացնելու ոչինչ չունի և լքեց սենյակը:

Հանձնաժողովի անդամները դեմ քվեարկությամբ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter