HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, իսկ Մոսկվան ափսոսում է

Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի բռնակցումը մենք չենք ճանաչում։ Պետք է մեծ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցի ուղղությամբ»,- հայտարարել է նա։ Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ Ղրիմի Պետդումայի ընտրություններն Անկարայի համար չունեն իրավական ուժ։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կրեմլի համար ընդունելի չեն թուրքական կողմի նման հայտարարությունները։ 

Պեսկովը նշել է, որ Կրեմլը ափսոսում է Ռուսաստանին Ղրիմի միացման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների համար, որն արվել է Սոչիում երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումից առաջ։ «Բնականաբար, հասցեատեր ենք համարում մեզ, այդպես էլ դա ընդունում ենք։ Մենք, իհարկե, ցավում ենք, որ այդպիսի հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- լրագրողներին հայտարարել է Պեսկովը։ Նա հույս է հայտնել, որ Անկարան ապագայում կփոխի իր դիրքորոշումը։ 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական նեևկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Մոսկվան հետևություններ կանի թուրքական կողմի հայտարարություններից հետո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին նախապատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստանը, որտեղ նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ օրակարգը բավականին ընդգրկուն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից մինչև տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներ։

Լուսանկարը՝ AP Photo/Richard Drew

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter