HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը հաստատել է Էրդողանի այցը Ռուսաստան

Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Իրապես նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնություն Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ օրակարգը բավականին ընդգրկուն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից մինչև տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներ։

«Իհարկե, կքննարկվի Սիրիան, ինչպես նաև տարածաշրջանային այլ հակամարտություններ»,- հայտարարել է Պեսկովը։ 

Անցած շաբաթվա վերջում Reuters գործակալություն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը Սոչի կմեկնի սեպտեմբերի վերջին՝ քննարկելու Սիրիայում առկա իրավիճակը, մասնավորապես, Իդլիբի շրջանում։ Դեռ այս տարվա օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստան նախատեսվող այցի ընթացքում նա Պուտինի հետ կքննարկի նաև զենիթահրթիռային С-400 համակարգի երկրորդ գնդի ձեռքբերման մանրամասները։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter