
Հաստատվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք:
Կա 592 առողջացած, 19 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել