HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի շինարարությունը չեղյալ է հայտարարվել

Թուրքական Enka Renewables ընկերությունը խզել է պայմանագիրը Վրաստանի կառավարության հետ, որով նախատեսվում էր Վրաստանի արևմուտքում 800 միլիոն դոլարով կառուցել հիդրոէլեկտրակայան։ Այդ մասին հայտնում է OC Media-ն։  Ընկերությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից «պայմանագրի խախտման» և չկանխատեսված հանգամանքների պատճառով։ 

Ծրագիրը վիճահարույց էր և հանրային դժգոհությունների մեծ պատճառ էր դարձել։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջից բողոքի ցույցերը գլխավորում էր «Ռիոնի հովտի պահապաններ» կազմակերպությունը։ Արդյունքում, Վրաստանի կառավարությունը որոշեց վերանայել շինարարությունը։ 

Կառուցման չեղարկման վերաբերյալ նորությունը հայտնի է դարձել Իմերեթի շրջանում շուրջ 11 ամիս տևած բողոքի ցույցերից հետո, որտեղ հենց նախատեսվում էր կառուցել հիդրոէլեկտրակայանը։ Նախագծի քննադատները, այդ թվում մի քանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններ, պնդում էին, որ նախագծի էկոլոգիական հետևանքները և անվտանգությունը բավարար չափով չեն ուսումնասիրվել։ Բացի այդ, եղել են հովտի եզակի էկոհամակարգի վնասման վերաբերյալ հայտարարություններ։  

Իր հերթին Վրաստանի կառավարությունը հերքում էր այդ պնդումները՝ նշելով, որ իրականացվել են անհրաժեշտ ստուգումներ։ Թբիլիսիում գործող «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Չիպաշվիլին, որը դեմ էր արտահայտվում նախագծին, նշել է, որ նախագծի չեղարկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Նամախվանիի դեմ ծավալված զանգվածային շարժումը։ 

«Իրականում մենք սպասում էինք այդ որոշմանը, որովհետև Enka-ն ներառված չէր միջնորդության մեջ։ Երբ հունիսին այն սկսվեց, Enka-ն հրաժարվեց մասնակցել կամ նույնիսկ շարադրել իր դիրքորոշումը, և դա լուրջ ազդակ էր»,- OC Media-ին հայտարարել է Չիպաշվիլին։

Լուսանկարը՝ georgiatoday.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter