HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստ` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի օրակարգով: Ըստ այս նախագծի` Կառավարությունն առաջարկում է 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37-ը:

Մինչ օրակարգի հաստատումը ձայնի իրավունք խնդրեց խորհրդարանական երկրորդ` «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հայտարարեց, որ չեն մասնակցելու այս ապօրինի գործընթացին:

Մինասյանը պնդեց, որ ներկայացված նախագիծը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա հիշեցրեց, որ ընդդիմությունն արդեն 12-րդ օրն է՝ պահանջել է քննարկում Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն Կառավարությունը որևէ գործնական քայլ չի անում առաջարկի վերաբերյալ: Մինասյանը նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների վերջին օրերի հայտարարություններին` ասելով, թե Հայաստանի իշխանությունները սիրախաղ են խաղում Թուրքիայի նախագահի հետ:

Նիստերի դահլիճը լքելու մասին հայտարարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` պնդելով, թե օրակարգում ներառված հարցերը զուտ քաղաքական հարց են լուծում` փորձելով ազատվել այն համայնքների ղեկավարներից, որոնք իրենց համար անցանկալի են:

Այնուհետև ընդդիմադիր բոլոր պատգամավորները լքեցին դահլիճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter