HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անահիտ Ավանեսյան․ «Հայաստանում 100 000 թեստ է արտադրվել»

Պատվաստումները ցուցված են նաև հիվանդացած-առողջացած քաղաքացիներին, քանի որ դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են ավելացնում։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պատվաստման նպատակը հիվանդացության նվազեցումն է, ինչը լուծում են բոլոր պատվաստանյութերը, որոնք Հայաստանում առկա են»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Pfizer պատվաստանյութին՝ նախարարը հայտնեց, որ պատվաստանյութերի մատակարարման ժամկետների մասով անընդհատ հետաձգումներ են լինում, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ։

Լրագրողի հարցին՝ Կառավարությունը 550 հազար դոլար հատկացրեց Հայաստանում թեստերի արտադրման համար, արդյոք այդ թեստերն արտադրվել են, թե՝ ոչ, Ավանեսյանն ասաց․

«Այդ ժամանակ ամբողջ աշխարհում կար թեստերի դեֆիցիտ, և արագ կերպով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը այլ մասնագետների հետ մշակեցին և արտադրեցին 100 000-ից ավելի թեստեր, որոնք բարեհաջող օգտագործվեցին, և այդ ժամանակ շատ կարևոր խնդիր լուծեցին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter