HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը նախատեսում է փոխհատուցել մինչև 3 հեկտար հողերում կաթիլային ոռոգման վարձավճարը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը նոր գյուղատնտեսական ծրագիր է մշակել, համաձայն որի՝ նախատեսվում է փոխհատուցել մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողների ոռոգման ջրի վարձավճարը։

Ծրագիրը հաստատելու կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ներկայում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազար խորանարդ մետր ջուր, ինչը միջինը 1 հա հողատարածքի կտրվածքով կազմում է մոտ 4 հազար խորանարդ մետր։ Ըստ ՏԿԵ նախարարության՝ նախնական տվյալներով ապագայում կանխատեսվող շուրջ 22 հազար հա հողատարածքի համար նշված համակարգը ներդրողները կօգտագործեն շուրջ 88.5 միլիոն խորանարդ մետր ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:

Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները մշակող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց հողատարածքները ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում, հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ՝ բացառությամբ  ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների։

Շահառու դառնալու նախապայմանն է՝ ծրագրի մեկնարկից հետո շահառուների կողմից կաթիլային կամ անձրևացման ոռոգման համակարգերի ներդրումը և դիմումի ներկայացումը։

Ըստ ներկայացված նախագծի՝ ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը՝ իրենց հողակտորներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնող տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ընդգծում է, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ ֆինանսական գնահատականը հնարավոր չէ կանխատեսել և ներկայացնել, քանի որ պահանջվող ֆինանսական միջոցների ձևավորումը կախված է ծրագրից օգտվելու հայտ ներկայացրած շահառուների քանակից, յուրաքանչյուր շահառուի հողատարածքի չափից և փաստացի մատակարարված ջրի ծավալից:

Հավելենք, որ այս ծրագիրն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո՝ 5 տարի ժամկետով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter