
Հաստատվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք, մահացել է 14 մարդ
Սեպտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 5183 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Առողջացել է 565 մարդ, գրանցվել է 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել