HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

2019-2021 թվականների համար վճարված ճանապարհային հարկի գումարները կվերադարձվեն

Ֆինանսների նախարարությունը 2019, 2020 և 2021 թվականների համար վճարված ճանապարհային հարկի գումարները վերադարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2019 թվա­­­կանի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ Հայաստանի Հանրա­պե­տու­թյու­նում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները 2019թ․ հունվարի 1-ից ազատվում են Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարելու պարտավորությունից։

Սակայն ինչպես հայտնում է ֆինանսների նախարարությունը, 2019թ․ հունվարի 1-ից մինչև վերո­նշյալ օրենսդրական փոփոխության կատարումը որոշ հարկ վճարողներ արդեն իսկ վճարած են եղել, իսկ 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարու­նակ­վել է վճարվել ճանապարհային հարկ՝ ՀՀ-ում հաշվառված բեռնատար ավտոմեքենաներով ավտո­մոբիլային ճանապարհներից օգտվելու համար, ուստի՝ այդ գումարները ենթակա են վերա­­դարձ­ման:

Ըստ ներկայացված նախագծի՝ հարկ վճարողները իրենց գումարի վերադարձման համար պետք է դիմում ուղարկեն ֆինանսների նախարարություն, և գումարը կվերադարձվի դիմումը ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ապահովել ճանա­պար­հային հարկի պարտավորության բացա­կա­յու­թյան պայմաններում վճարված ճանա­պար­հային հարկի գումարների վերադարձը: Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ նախագծի ընդունման դեպքում պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

Հավելենք, որ այս որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter