
Կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք է հաստատվել, մահացել է 20 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք, ընդհանուր՝ 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում: Երեկ կատարվել է 11385 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 728 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 20 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել