HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել էր և տեղափոխվել կալանավայր, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հոկտեմբերի 1-ի գիշերը հայտարարել է Վրաստանը մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան, որը, ավելի վաղ, այցելել էր Սաակաշվիլիին։ 

Լոմջարիան նաև հայտնել է, որ Վրաստանի երրորդ նախագահը, որպես Ուկրաինայի քաղաքացի, պահանջել է հանդիպել Ուկրաինայի հյուպատոսի հետ։ Սաակաշվիլին կալանավայրից իր աջակիցներին նամակ էր ուղղել, որտեղ հայտարարել, որ ենթադրում էր, որ իրեն կձերբակալեն Վրաստան վերադառնալուց հետո, սակայն վերադարձել է, «քանի որ հավատում է իր երկրին»։ Վրացական դատարանի կողմից իր նկատմամբ կայացրած դատավճիռները, Սաակաշվիլիին անվանել է «Պուտինի պատվեր»։

Նամակում քաղաքական գործիչը կոչ է արել իր աջակիցներին գնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք ընթանում են հոկտեմբերի 2-ին։ «Իմ ազատությունը և, որ 1000 անգամ ավելի կարևոր է, Վրաստանի ազատությունը, ամբողջությամբ կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից և մարտունակությունից»,- գրել է Սաակաշվիլին։ 

Նա հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստան է ժամանել Ուկրաինայից, իսկ ցերեկն իրեն ձերբակալել են։ Վրաստանում քաղաքական գործիչը դեռ 2018 թվականին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհի Սաակաշվիլիին։ Սաակաշվիլիի փաստաբանի խոսքերով՝ ներումը բանտից դուրս գալու միակ հնարավորությունն էր։

Լուսանկարը՝ REUTERS / Georgian Interior Ministry Press Service 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter