HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարտեզներ՝ գերիների դիմաց. Փաշինյանը պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիեւին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին եւ իր հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսել է Իլհամ Ալիեւը։ Փոխարենը Փաշինյանը կոչ է արել Ալիեւին իր հետ բերել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս հայտարարությունը նա արել է Լիտվայի հայ համայնքի հետ Վիլնյուսում կայացած հանդիպմանը հետեւած հարցուպատասխանի ժամանակ։ Վարչապետը Լիտվայում է պաշտոնական այցով։

Հայ համայնքի հետ հանդիպման մանրամասները ներկայացրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել:

Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter