
Հայաստանը երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի. վարչապետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հերքել է իրանական մամուլում վերջին օրերին հրապարակված տեղեկությունները, թե Հայաստանը, մասնավորապես Փաշինյանի կառավարությունը, ներքաշվել է Իրանի դեմ դավադիր ծրագրի մեջ։
«Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետեւ Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են և Հայաստանը երբեք չի մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ»,- հայտարարել է վարչապետը։
Այդ տեղեկությունները հրապարակվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում։
Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին/վարչապետի արխիվից
Մեկնաբանել