HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի. վարչապետ

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հերքել է իրանական մամուլում վերջին օրերին հրապարակված տեղեկությունները, թե Հայաստանը, մասնավորապես Փաշինյանի կառավարությունը, ներքաշվել է Իրանի դեմ դավադիր ծրագրի մեջ։

«Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետեւ Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են և Հայաստանը երբեք չի մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ»,- հայտարարել է վարչապետը։

Այդ տեղեկությունները հրապարակվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում։

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին/վարչապետի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter