HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ա. Ավանեսյան. «Պատվաստումները պաշտպանում են նաև կրկնավարակից և շատ ավելի լայն իմունիտետային շերտ են ապահովում»

Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցով, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակվելն և առողջանալը չի խոչնդոտում պատվաստմանը:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

«Պատվաստումները մեզ պաշտպանում են նաև կրկնավարակից և շատ ավելի լայն իմունիտետային շերտ են ապահովում»,- ասաց Ավանեսյանը:

Պատգամավորը հետաքրքրվել էր, թե հնարավոր չէ արդյոք տարբերակ մտածել, ըստ որի բնական ճանապարհով հակամարմիններ ձևավորելու և համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում քաղաքացին ազատվի պատվաստվելու կամ թեստավորվելու պարտադրանքից:

Նախարարը նաև հավելեց, որ պատվաստանյութերի բավական լայն տեսականի կա, արդեն Հայաստանում է նաև «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, սպասվում են նաև այլ համալրումներ` վստահեցնելով, որ բոլորը բավարարում են որոշակի արդյունավետության չափանիշների:

«Էստեղ հարցն այն է, որ պետք է պատվաստումների ցուցանիշը բարելավել, ոչ թե տեսականին լայնացնել»,- ասաց Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter