HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավաճան ու կապիտուլյանտ բառերի համար Արմենուհի Կյուրեղյանին նախազգուշացում հայտարարվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախորդ տարի այս օրերին ասած խոսքերը, ըստ որի՝ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել էր, հարավում մարտավարական քայլեր էին ձեռնարկել` ծուղակում թողնելով Ադրբեջանի ռազմական կորպուսը: Փաշինյանը նաև ասել էր, թե դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Պատգամավորը հիշեցրեց, որ ջաբրայիլյան տապալված օպերացիայից հետո հարյուրավոր զոհեր եղան, ապա հարցրեց, թե ով է այդ ողբերգական ռազմական գործողության հիմնական մեղավորը ու պատասխանատուն:

Փաշինյանն արձագանքեց` խորհրդարանի ամբիոնից մի քանի անգամ ասել է, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է:

«Ձեր նշած դրվագի վերաբերյալ տրվել են բազմաթիվ պարզաբանումներ, ես էլ եմ տվել, ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքներ, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու համար: Հնչել են տարբեր առաջարկներ, այդ առաջարկները հնչելուց հետո հանձնարարել եմ, որ զինվորականները գնահատեն առաջարկները և կայացնեն որոշում»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց` ինչու է հոկտեմբերի յոթին պատերազմը դադարեցնելու առաջարկը Փաշինյանը մերժել և ինչպես է զոհերի ծնողների աչքերին նայում: Նա նաև ասաց՝ չնայած Փաշինյանը համարձակություն չի ունեցել պատերազմը դադարեցնելու քաղաքական որոշում կայացնել` մտածելով, թե կարող են իրեն դավաճան անվանել, սակայն, միևնույն է, նրան դավաճան ու կապիտուլյանտ են անվանում:

«Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ, ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Այո, ինձ մեղավոր եմ ճանաչում նաև բանակը կոռումպացված տարրից չազատելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այս բառերի համար նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter