HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անահիտ Ավանեսյան․ «Վարչապետի դժգոհությունը տեղին է»

Վարչապետի դժգոհությունը տեղին է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետը դժգոհեց պատվաստման գործընթացից և հրահանգեց կիրառել բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր և իրականացնել պատվաստման գործընթացը։

«Պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին։ Վարչական և օրենսդրական փոփոխությունները արված են, առաջիկայում կտեսնենք՝ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որպեսզի քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն։

«Բնակչության սանիտարահաճարակային պաշտպանության մասին» օրենքով հստակ պարտադիր պատվաստումներ կետը նախատեսված է, բայց, ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ»,- նշեց առողջապահության նախարարը։

Ավանեսյանը վստահ է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վարչական ռեսուրսները բավարար են, նրանք խստորեն կհետևեն սահմանված պայմանների կատարմանը։

Նրա խոսքով՝ «Մոդեռնա»-ով պատվաստումը վաղվանից կիրականացվի։

Անդրադառնալով պատվաստումերի թվին՝ նախարարը հայտնեց, որ Հայաստանում բնակչության 14%-ն արդեն իսկ ստացել է առաջին դեղաչափը, իսկ եվրոպական մի շարք երկրներ արդեն 90%-ից ավել պատվաստում են իրականացնել։

«Շատերը ներկայացնում են որոշակի հակացուցումների իրենց պատկերացումը, որ, օրինակ, ունեն շաքարային դիաբետ, ասում են՝ պատվաստումն ինձ ցուցված չէ, բոլոր այն արգումենտները որ հնչել են, ի վերջո, պարզվել է, որ դրանք պատվաստման ուղիղ ցուցում են։ Ես չեմ կարծում, որ խոսքը վարչապետին ուղիղ դիմելու մասին էր, այլ՝ հարցը բարձրացնելու»,- նախարարն այսպես մեկնաբանեց վարչապետի այն խոսքը, թե Կառավարությունում իրեն միջնորդում են՝ ասելով, որ կան մարդիկ, որոնք վախենում են պատվաստումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter