HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյան․ «Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք»

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման և բուժման համար Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 2 մլրդ 365 մլն դրամ կհատկացնի Առողջապահության նախարարությանը։ Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 7-ի նիստում։

1 մլրդ 65 մլն դրամը կհատկացվի վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերի համար, 20 մլն դրամը՝ բժշկական նշանակության ապրանքների, լաբորատոր նյութերի և պարագաների համար, մնացած գումարը կուղղվի աշխատավարձերին, կոմունալ և այլ վճարներին։

«Եթե բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնեինք և իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենայինք»,- նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ արդեն 20 բժշկական կազմակերպություն ընգրկված է կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում։ Այս պահին զբաղված է ընդհանուր 2226 մահճակալ։ 14 000-ից ավել ակտիվ դեպքերի մեջ 176 հոգի են, որոնք  հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ։

Կառավարությունում այս թեմայով քննարկում ծավալվեց։

Ըստ Ավանեսյանի՝ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը քաղաքացիներին շփոթության մեջ է գցում։

«Կներեք, առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունն ունի իր բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր և գնալ իրականացնել պատվաստման գործընթցաը;

Տեսնում եմ, որ շարժում է ձևավորվում Հայաստանում։ Մարդիկ կան, ասում են՝ վճարովի դարձրեք կորոնովիրուսից բուժումը, ինչո՞ւ պետք ա մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն։ Տենց շարժում էլ է սկսվում, և ես կանխատեսում եմ, որ էտ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է հնչելու»։

Ըստ վարչապետի՝ հատկացվող գումարը կարող էր օգատագործվել դպրոցների, սոցիալական կարիքների համար։

«Խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք։ Շատ վատ ա պատվաստման թվերը, որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Վերաբերում ա դահլիճում նստած բոլոր մարդկանց, որ գալիս եք, միջնորդում եք, ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենումա պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի։ Բոլոր առաջին դեմքերը պատասխանատու են դրա համար։ Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք։ Էդ բժիշկներն, ովքեր օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել։ Դիմում եմ գլխավոր դատախազին, նաև քնչական մարմիններին։ Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»,- հրահանգեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter