HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք է հաստատվել, մահացել է 33 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք, ընդհանուր՝ 269 874 դեպք, որոնցից 246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 789 088 թեստավորում: Երեկ կատարվել է 8576 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 400 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 33 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter